«Թոշակը խանութի գների հետ չի խոսում». ագարակցի

«Թոշակը խանութի գների հետ չի խոսում». ագարակցի

Ագարակցիները բողոքում են, որ խանութներում ամեն ինչ թանկացել է, իսկ տարեցներն իրենց թոշակով չեն կարողանում նորմալ ապրել: Նրանք նշում են, որ նույնիսկ 10 հազար դրամով բարձանալու դեպքում ոչ մի բան չի փոխվի:

«Պարտք անելով ենք ապրում: Պարտքն անում եմ, թոշակը ստանում, գնում պարտքերը փակում, նորից պարտք անում: Թոշակը խանութի գների հետ չի խոսում: Սարքեն 100 հազար էլ, խանութի թվերը ավելի են բարձրացնելու»,- նշում է ագարակցին: «36 հազար դրամ է այսօր նվազագույն թոշակը, ժողովուրդը սոված է, բայց պարգևավճարները միլիոներ են կազմում», «դեպուտատի, նախարարի բարձր աշխատավարձը իրենց հերիք է, էլ ի՞նչ պարգևավճար. էնքան կարիքավոր մարդիկ կան, թող էդ պարգևավճարները տան նրանց»,- նշում են բնակիչները:

Հարցում՝ Ագարակում

Leave a Comment