Եթե Թեհրանը կանգնեցնի նավթի մատակարարումը, 20 անգամ ավելի ուժեղ կհարվածենք. Թրամփ

Եթե Թեհրանը կանգնեցնի նավթի մատակարարումը, 20 անգամ ավելի ուժեղ կհարվածենք. Թրամփ

ԱՄՆ-ն Իրանին 20 անգամ ավելի ուժեղ կհարվածի, եթե Թեհրանը կանգնեցնի նավթի մատակարարումը Հորմուզի նեղուցով։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է Truth սոցցանցի իր էջում։

«Եթե ​​Իրանը փորձի կանգնեցնել նավթի հոսքը Հորմուզի նեղուցով, ԱՄՆ-ն 20 անգամ ավելի ուժեղ հարված կհասցնի։ Կոչնչացնենք ամենահեշտ թիրախները, որոնք գործնականում անհնար կդարձնեն Իրանի վերականգնումը՝ որպես ազգ։ Բայց ես հույս ունեմ և աղոթում եմ, որ դա տեղի չի ունենա։ Սա ԱՄՆ-ի նվերն է Չինաստանին և բոլոր նրանց, որոնք ակտիվորեն օգտագործում են Հորմուզի նեղուցը։ Հուսով եմ, որ սա կգնահատվի», – գրել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment