10 մարտի 2026 – 10:16 AMT
PanARMENIAN.Net – Ազգային անվտանգության ծառայության շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած քաղաքացին կալանավորվել է: Տեղեկությունը հաստատել են Գլխավոր դատախազությունից, հայտնում է Factor.am-ը:
Մարտի 6-ին համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է քաղաքացին այրվող առարկա նետել ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ, ինչի հետևանքով դարպասի մոտ կրակ է բռնկվել։ Ներքին գործերի նախարարությունից նույն օրը հայտնել էր, որ հանցանքը կատարելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին։
Նրա նկատմամբ ահաբեկչության հոդվածով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, իսկ դատարանին ներկայացվել է նրան կալանավորելու միջնորդություն։