Իրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York Times



Իրանի հարավում գտնվող դպրոցի ուղղությամբ արձակված արկի բեկորների վրա առկա է ամերիկյան թևավոր հրթիռի մակնշում, հայտնում է The New York Times պարբերականը` հղում անելով սեփական տվյալների վերլուծությանը։



«Ըստ New York Times-ի իրականացրած վերլուծության արդյունքների՝ հրթիռի բեկորների վրա, որոնք, ենթադրաբար, հայտնաբերվել են փետրվարի 28-ին Իրանի հարավում գտնվող ռազմածովային բազային և տարրական դպրոցին հասցված մահաբեր հարվածների վայրից, առկա է ամերիկյան թևավոր հրթիռի մակնշում»,- նշված է հրապարակման մեջ:


Հատկանշական է, որ ավելի վաղ ABC հեռուստաալիքը, հղում անելով ենթադրյալ հարվածի տեսանյութն ուսումնասիրած փորձագետներին, հայտնել էր, որ Իրանում աղջիկների դպրոցի թիրախավորումը կարող էր իրականացված լինել ամերիկյան Tomahawk հրթիռով:


Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Իրանի Մինաբ բնկավայրում գտնվող դպրոցի վրա հարվածից հետո, զոհվել է ավելի քան 160 հոգի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment