
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին գնահատել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության խոստովանությունն այն մասին, որ Վաշինգտոնն Իրանի հարևան երկրների տարածքներում HIMARS համակարգեր է տեղադրում և օգտագործում՝ Իսլամական Հանրապետությանը հարվածներ հասցնելու համար։ Այդ մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։
«Շնորհակալություն, CENTCOM, (ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն), ընդունելու համար, որ դուք օգտագործում եք մեր հարևանների տարածքը HIMARS համակարգերը տեղադրելու համար ընդդեմ մեր ժողովրդի, այդ թվում, ըստ երևույթին, աղազերծման գործարանի դեմ», – գրել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Արաղչին գրառման մեջ նաև նախազգուշացրել է՝ որևէ մեկը չպետք է դժգոհի, եթե ի պատասխան այս ամենի՝ իրանական հրթիռները ոչնչացնեն այդ համակարգերը, որտեղ էլ որ դրանք լինեն: Գրառմանը նախարարը նաև կցել է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության հրապարակումը, որում ասվում է, թե «ԱՄՆ բանակի բարձր շարժական հրետանային հրթիռային համակարգերը (HIMARS) ապահովում են իրանական ռեժիմի դեմ մարտական գործողություններում խորը հարվածներ հասցնելու անգերազանցելի հնարավորություններ»։