Անահիտ Ավանեսյանի «ընտանիքի հետ կապ ունեցող» ընկերությունը պետպատվերներ է ստացել ԱՆ-ից. ԶԼՄ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի «ընտանիքի հետ կապ ունեցող» «Արֆարմացիա» ընկերությունը պետպատվերներ է ստացել նախարարի ղեկավարած գերատեսչությունից, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ Առողջպահության նախարարության գնումներին հղումով:

Թերթի փոխանցմամբ՝ ընկերությունում 31% բաժնեմաս ունի Ավանեսյանի մայրը՝ Մարգուշ Վարդանյանը: Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2025 թվականի ընթացքում «Արֆարմացիային» պետբյուջեից կատարվել են հետևյալ վճարումները. 2025թ. հունվարի 20-ին՝ շուրջ 14 միլիոն դրամ, հուլիսի 20-ին՝ շուրջ 30,6 միլիոն դրամ, հոկտեմբերի 9-ին՝ շուրջ 38,5 միլիոն դրամ

Գնումների ցանկում ներառված է եղել նաև մեթադոնը՝ թմրանյութ պարունակող դեղամիջոց, որը կիրառվում է բժշկական հատուկ ծրագրերում, հավելել է թերթը:

Leave a Comment