«Կընդունեմ հետաքննության ցանկացած արդյունք»․ Թրամփը՝ Իրանի դպրոցին հասցված հարվածների մասին

«Կընդունեմ հետաքննության ցանկացած արդյունք»․ Թրամփը՝ Իրանի դպրոցին հասցված հարվածների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հարավում գտնվող աղջիկների դպրոցին հարվածը հետաքննվում է և որ նա կընդունի հետաքննության ցանկացած արդյունք։

Թրամփը նշել է, որ «Tomahawk» թևավոր հրթիռները, որոնք, ԶԼՄ-ների տվյալներով, կարող էին օգտագործվել դպրոցին հարվածելու ժամանակ, բացի ԱՄՆ-ից «կիրառվում են նաև այլ երկրների կողմից»: Թրամփի վարկածով՝ հրթիռը կարող էր կիրառել Իրանը կամ այլ երկրներ, «որոնք նույնպես ունեն դրանք»։ «Հետաքննություն է ընթանում»,- նշել է նա:

«Ես բավարար չափով տեղյակ չեմ այդ մասին»,- հավելել է Թրամփը՝ պատասխանելով դպրոցին հարվածելու համար ԱՄՆ պատասխանատվության մասին հարցին: «Ինչպես գիտեք, «Tomahawk» հրթիռներն օգտագործվում են շատ երկրների կողմից: Նրանք գնում են դրանք մեզնից: Բայց, իհարկե, ինչ արդյունքի էլ հասնի հետաքննությունը, ես կընդունեմ այն»,- նշել է Թրամփը:

«Կընդունեմ Իրանում դպրոցին հարվածելու հետաքննության ցանկացած արդյունք»․ Թրամփ

Leave a Comment