Ալիևը Էրդողանի հետ հեռախոսազրույցում դատապարտել է Թուրքիայի տարածքի վրա հրթիռային հшրձակումը



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Ադրբեջանի նախագահը դատապարտել է Թուրքիայի տարածքի վրա հրթիռային հարձակումը և աջակցություն է հայտնել եղբայրական թուրք ժողովրդին։

Իր հերթին Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարին զանգի և նրա դիրքորոշման համար։

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության ուժերը Թուրքիայի օդային տարածքում որսացել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment