ԱՄԷ-ն դատապարտել է «Իրանի կողմից Թուրքիային հարվածելու փորձը»



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Արաբական Միացյալ Էմիրությունները դատապարտել է, ըստ իր բնութագրման՝ Իրանի կողմից Թուրքիային բալիստիկ հրթիռով հարվածելու փորձ՝ այն անվանելով «վտանգավոր սրացում»։

Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳՆ-ն հայտնել է, որ ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են հրթիռը, երբ այն մտել է Թուրքիայի օդային տարածք։

Գերատեսչությունը նշել է, որ միջադեպը Թուրքիային հարվածելու երկրորդ փորձն էր մեկ շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում՝ հարձակումը որակելով որպես «պետական ​​ինքնիշխանության ակնհայտ խախտում» և տարածաշրջանային անվտանգության սպառնալիք։

Արտգործնախարարությունը նշել է, որ հարևան և բարեկամ երկրների վրա շարունակական հարձակումներն անընդունելի են և զգուշացրել, որ դա կարող է հանգեցնել տարածաշրջանում լարվածության հետագա սրացման։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment