ՔԿ-ն քաղաքացիներին սոցցանցերում տարածվող կեղծ ներդրումային գովազդների մասին է զգուշացրել

Քննչական կոմիտեն քաղաքացիներին զգուշացրել է սոցիալական ցանցերում տարածվող մոլորեցնող գովազդների մասին, որոնց միջոցով խաբեբաները կարող են տիրանալ մարդկանց բանկային քարտերի տվյալներին և հափշտակել գումարները:

Մասնավորապես, ՔԿ-ից հորդորում են չարձագանքել սոցիալական ցանցերում՝ Ֆեյսբուքում և Տելեգրամում այն գովազդներին, որոնք առաջարկում են ներդրումներ կատարել՝ խոստանալով «հեշտ և արագ վաստակ»: Դրա դիմաց նրանք քաղաքացիներից պահանջում են տրամադրել անձնական տվյալները, որից հետո որոշ ժամանակ անց զանգահարում կամ գրում են WhatsApp-ով կամ Telegram-ով:

Այնուհետև հանցավոր սխեման ներառում է տուժողին ուղարկվող հղումը, որը տանում է դեպի կեղծ կայք, որտեղ, իբր, պետք է ստեղծել անձնական հաշիվ, հետո լրացնել բանկային քարտի տվյալները՝ իբր հաշիվը լիցքավորելու պատրվակով։ Այս սխեմայով հաշիվներից գումար է հափշտակվում:

Leave a Comment