Նիկոլն է արձագաքնել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին՝ գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առթիվ. վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Իրանի միջև ամուր կապերը կշարունակեն զարգանալ՝ գրանցելով նոր հաջողություններ, Իրանի ժողովրդին էլ մաղթել է բարօրություն և հարատև խաղաղություն:
Նիկոլի այս շնորհավորանքը բացառապես արարողակարգային բնույթ կրող ու հայկական դիվանագիտության մերկությունն ի ցույց դնող քայլ է. Իրանում շատ լավ տեսել ու արձանագրել են, թե Իրանի համար ճակատագրական այս օրերին որ երկիրն ինչպես է իրեն պահում: Նիկոլի Հայաստանն իրեն պահել է շատ սխալ՝ բացահայտորեն «թելելով Իլհամի թելը», աջակցելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու փաստացի դատապարտելով Իրանին՝ կապված նախիջանյան դեպքերի հետ: Այսինքն՝ վարվել է այնպես, ասես ոչ թե շատ առումներով նաև Իրանի շնորհիվ սեփական տարածքային ամբոջղականությունը պահպանած ու Սյունիքից չզրկված երկիր է, այլ ասենք Եվրոպայի սրտում տարածվող ինքնաբավ պետություն՝ հեռու մերձավորարևելյան կատավասիայից:
Փաստը, որ Իլհամը փաստացի ավելի սրտացավ վարք է դրսևորել որոշակի փուլում՝ առաջիններից մեկը ցավակցելով Իրանին, քան Նիկոլը, արդեն իսկ խոսում է շատ ու շատ բաների մասին, որոնց մասին գուցե Թեհրանը չբարձրաձայնի ուղիղ տեքստով, բայց հետևություններ, անկասկած, արվել են:
Այնպես որ՝ Նիկոլի հայտնած վստահությունը, թե հայ-իրանական կապերը կարձանագրեն նոր հաջողություններ, տեղին չի հնչում: Մոջթաբա Խամենեին, որ զոհված գերագույն առաջնորդի որդին է, հանդիսանում է կոշտ գծի ներկայացուցիչ. նման գործիչները չեն տպավորվում ստանդարտ տեքստերով հատկապես մի դեպքում, երբ նմանատիպ մի տեքստի հեղինակ Նիկոլի նման մեկն է դառնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: