Ադրբեջանի ՊՆ-ն ևս դատապարտել է Թուրքիայի վրա հարվածը

Ադրբեջանի ՊՆ-ն ևս դատապարտել է Թուրքիայի վրա հարվածը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Թուրքիայի տարածքի վրա Իրամի կողմից հրթիռային հարձակման վերաբերյալ։

«Մենք խստորեն դատապարտում ենք Թուրքիայի տարածքի վրա արձակված և Գազիանթեփի վերևում չեզոքացված հրթիռային հարձակումը։ Նման գործողությունները լուրջ սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար և անընդունելի են»։

Մենք մեր լիակատար համերաշխությունն ենք հայտնում եղբայրական Թուրքիայի Հանրապետությանը։ Ադրբեջանը վճռականորեն աջակցում է Թուրքիային», – ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք մտած բալիստիկ հրթիռը չեզոքացվել է Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հակահրթիռային պաշտպանության միջոցների կողմից։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment