Մարտի 8-ին Մասկատ-Երևան չվերթով վերադարձել է ՀՀ 63 քաղաքացի

Մարտի 8-ին Մասկատ-Երևան չվերթով վերադարձել է ՀՀ 63 քաղաքացի

9 մարտի 2026 – 16:37 AMT

PanARMENIAN.Net – Մարտի 8-ին Մասկատ-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Օմանում ՀՀ դեսպանության հյուպատոսը ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված տեղափոխման հնարավորությունից օգտված քաղաքացիներին դիմավորել է ԱՄԷ-Օման սահմանակետում և ապահովել նրանց ուղեկցությունը դեպի Մասկատի օդանավակայան, որտեղ ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ:

Leave a Comment