Մարտի 8֊ին Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի, հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Ըստ նրա՝ Օմանում ՀՀ դեսպանության հյուպատոսն ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության կողմից կազմակերված տեղափոխման հնարավորությունից օգտված քաղաքացիներին դիմավորել է ԱՄԷ-Օման սահմանակետում։ Նրանց համար ապահովվել է ուղեկցություն դեպի Մասկատի օդանավակայան, որտեղ ցուցաբերվել անհրաժեշտ աջակցություն, նշել է Բադալյանը։
Մերձավոր Արևելքի տարբեր երկրներ զբոսաշրջության նպատակով մեկնածները, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներն այնտեղ են մնացել փետրվարի 28-ից՝ Իրանի դեմ Իսրայելի, ԱՄՆ-ի հարձակման, այնուհետ Իրանի պատասխան հարվածների պատճառով նաև ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան ենթակառուցվածների ուղղությամբ։ Հակամարտության հետևանքով Մերձավոր Արևելքի մի շարք երկրների օդային տարածքներ են փակվել։
ՀՀ ԱԳՆ-ն մարտի 1-ին հայտնել էր ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ Օմանով Հայաստան մեկնելու հնարավորության մասին։ Ռազմական գործողություններից մեկնարկից հետո մարտի 5-ին առաջին անգամ Դուբայ-Երևան չվերթ էր իրականացել։
Կարդացեք նաև՝
