Թուրքիայի պաշտպանության նախարարությունը կրկին նախազգուշացրել է Իրանին

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը կրկին նախազգուշացրել է Իրանին

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել այն բանից հետո, երբ Իրանից արձակված արդեն երկրորդ բալիստիկ հրթիռն է խախտել երկրի օդային տարածքը և որսացել ՆԱՏՕ-ի ուժերի կողմից։

Պաշտպանության նախարարությունը ընդգծել է, որ Անկարան մեծ նշանակություն է տալիս բարիդրացիական հարաբերություններին և տարածաշրջանային կայունությանը։ Այնուամենայնիվ, Թուրքիայի տարածքին կամ օդային տարածքին ուղղված ցանկացած սպառնալիք կստանա վճռական և անհապաղ պատասխան։

«Հիշեցնում ենք բոլորին, որ այս առումով Թուրքիայի զգուշացումներին ականջալուր լինելը բխում է բոլորի շահերից», – հայտարարել է նախարարությունը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment