«Սրբազան պայքար»-ը ֆեյսբուքյան էջում հայտնում է «Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը դեռ բուժհաստատությունում է, սակայն առողջական վիճակն արդեն լավ է:
Վահագն Չախալյանը 8 ամիս մնաց կալանավայրում, որտեղ էլ նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ:
Վերջին օրերին Չախալյանը ուներ ուժեղ ցավեր ու բարձր ջերմություն, որի դիմաց բուժում չէր արվում, միայն ցավազրկող էին սրսկում, որ կարողանա դիմանալ ցավերին:
Մարտի 5-ից Վահագն Չախալյանը տնային կալանքի մեջ է, սակայն միայն մի քանի ժամ է եղել տանը. մարտի 5-ի կեսգիշերին նրան տեղափոխեցին իր տուն, որտեղ նա պետք է կրեր տնային կալանքը, սակայն նույն օրը տեղի ունեցած դատական նիստին նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացավ և շտապբուժօգնության մեքենան նրան տեղափոխեց հիվանդանոց:
Վահագն Չախալյանն ունի երիկամների բորբոքում»: