Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայում «Պրոյսեն Մյունստեր»-«Հերտա» հանդիպման ընթացքում գրանցվել է անսովոր միջադեպ։ Վիճահարույց դրվագից հետո մրցավարը սկզբում չի նշանակել 11-մետրանոց, սակայն VAR համակարգից ազդանշան ստանալուց հետո մոտեցել է դաշտի եզրին տեղադրված մոնիտորին՝ դրվագի կրկնապատկերը դիտելու համար։
Այդ պահին պարզվել է, որ էկրանը անջատված է․ հետագայում հայտնի է դարձել, որ երկրպագուներից մեկը իջել է տրիբունայից և դուրս քաշել մոնիտորի սնուցման լարը։
Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կասկածյալը եղել է տանտերերի ուլտրասներից մեկը։ Տրիբունաներում անգամ հայտնվել է «Անջատեք VAR-ը» գրությամբ պաստառ, իսկ տարածված լուսանկարում երևում է կանաչ բալակլավայով մի մարդ, որը ներքին գոտուց վազելով վերադառնում է երկրպագուների հատված։
Քանի որ մրցավարը չի կարողացել տեղում դիտել կրկնությունը, որոշումը կայացվել է առանց մոնիտորի օգնության։
Տեսաօգնական մրցավարը գլխավոր մրցավարին տեղեկացրել է, որ «Մյունստերի» պաշտպանը խախտել է կանոնները, և նշանակվել է 11-մետրանոց հարված։
«Հերտայի» ավագը իրացրել է այն և բացել է հանդիպման հաշիվը, սակայն ընդմիջումից անմիջապես հետո տանտերերը կարողացել են հավասարեցնել հաշիվը։ VAR-ի անջատման միջադեպը այժմ կարող է դառնալ առանձին քննության առարկա։
Segunda divisão alemã, Preussen Münster x Hertha Berlim.
O árbitro Felix Bickel vai ao monitor e o encontra desligado – um torcedor desconectou os cabos!
Valeu a tentativa, mas a cabine tomou a decisão por ele: pênalti, convertido pelo Hertha.pic.twitter.com/9aRPJ9pXW3
— Leonardo Bertozzi (@lbertozzi) March 9, 2026
