Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին Թուրքիան ուժեղացնում է ռազմական ներկայությունը Հյուսիսային Կիպրոսում

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող էսկալացիայի ֆոնին վեց F-16 կործանիչներ և հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայել Հյուսիսային Կիպրոսում, փոխանցում է РИА новости-ն։

Նշվում է, որ սա արվել է տարածաշրջանում վերջին զարգացումների լույսի ներքո Հյուսիսային Կիպրոսի անվտանգությունն ուժեղացնելու ծրագրի շրջանակներում: Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ միջոցներ կձեռնարկվեն, հավելել են Թուրքիայի ՊՆ-ից:

Միևնույն ժամանակ, Կիպրոսի իշխանությունները կղզում բրիտանական բազայի վրա ԱԹՍ-ների հարվածներից հետո մտադիր են «լրջորեն գնահատել» Մեծ Բրիտանիայի հետ համագործակցությունը պաշտպանության ամրապնդման համար:

Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերի միջև մարտերը շարունակվում են արդեն տասներորդ օրը: 13 երկիր այժմ ներգրավված է կամ տուժել է հակամարտությունից, այդ թվում՝ Ադրբեջանը, Բահրեյնը, Հորդանանը, Իրաքը, Կատարը, Կիպրոսը, Քուվեյթը, Լիբանանը, ԱՄԷ-ն, Օմանը, Սաուդյան Արաբիան, Սիրիան և Թուրքիան:

Leave a Comment