Բաքվի ու Նախիջևանի միջև ուղիղ չվերթները վերսկսվել են

Բաքվի ու Նախիջևանի միջև ուղիղ չվերթները վերսկսվել են

Azerbaijan Airlines (AZAL) ավիաընկերությունն այսօրվանից վերսկսում է Բաքու-Նախիջևան-Բաքու ուղիղ չվերթները։ Ըստ չվացուցակի, այսօր Բաքվից նախատեսված է չորս չվերթ։ Նշվում է, որ այսօրվանից չվերթները կիրականացվեն սովորական ժամանակացույցով։

Հիշեցնենք, որ այդ երթուղով թռիչքները դադարեցվել էին մարտի 5-ին՝ Իրանից Նախիջևանի ուղղությամբ անօդաչու թռչող սարքի արձակումից հետո:

Leave a Comment