Թրամփը «դժգոհ» է Իրանի նոր գերագույն առաջնորդի նշանակումից, Թուրքիան վեց F-16 կործանիչ և ՀՕՊ համակարգեր է տեղակայել Կիպրոսում

– ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «դժգոհ» է Մոջթաբա Խամենեիի՝ Իրանի նոր գերագույն առաջնորդ նշանակվելուց։

«Fox News»-ի հաղորդավար Բրայան Քիլմիդը հայտարարել է, որ նոր առաջնորդի ընտրության հայտարարությունից հետո խոսել է ԱՄՆ նախագահի հետ, և որ նա ասել է. «Ես գոհ չեմ»։

– Թուրքիան վեց F-16 կործանիչ և հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայել Կիպրոսի օկուպացված հատվածում, հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Նախարարությունը նշել է, որ անհրաժեշտության դեպքում Անկարան կարող է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել։

Leave a Comment