9 մարտի 2026 – 12:10 AMT
PanARMENIAN.Net – Հանրապետության տարածքում մարտի 9-ին, 13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 9-ին Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մարտի 9-10-ին գիշերային ժամերին կնվազի 2-4 աստիճանով։
Երևանում մարտի 9-12-ին, ինչպես նաև մարտի 13-ի գիշերը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 13-ի կեսօրից հետո սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի, իսկ ցածրադիր վայրերում՝ անձրևի տեսքով։
Մայրաքաղաքում մարտի 9-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի 6-8 աստիճանի, իսկ երեկոյան՝ +1…+3 աստիճան։