Թուրքիայի հարավ-արևմուտքում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել են թուրքական լրատվամիջոցները:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 09:21-ին Դենիզլի նահանգի Բուլդան շրջանում՝ 7 կմ խորության վրա: Դրանք զգացվել են նաև հարևան նահանգներում:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան:
