
«Մարտի 8-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ Փեզեշքիանը հայտնել է, որ Նախիջևանում օդային հարվածը կապ չունի Իրանի հետ․ նա ընդգծել է, որ միջադեպը կհետաքննվի»,- հաղորդել է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին ադրբեջանական կողմը հայտնել էր Իրանից արձակված անօդաչուների մասին։ ԱԹՍ-ներից մեկն ընկել էր Նախիջևանի օդանավակայանի տերմինալի շենքի վրա, ևս մեկը՝ Շեքերաբադ գյուղի դպրոցի մերձակայքում։ Իրանի հերքել էր անօդաչու թռչող սարքեր Ադրբեջանի օդային տարածք արձակելու մասին տեղեկությունը։