Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և երկրի բոլոր դիվանագիտական աշխատակիցների կողմից հավատարմության երդում է տվել նոր առաջնորդին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նոր գերագույն առաջնորդի ընտրությունները «երկրի համար ներկայիս վտանգավոր իրավիճակում երաշխավորում են նրա ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանումը, ամրապնդում ազգային միասնությունը», նշել է նախարարը:
Իր և Իսլամական Հանրապետության բոլոր դիվանագետների անունից Արաղչին «երդվել է ոչ մի րոպե չհրաժարվել Իրանի ժողովրդի իրավունքների պաշտպանությունից և միջազգային ասպարեզում Իրանի ազգային շահերի առաջմղումից:
Իրանը Իսլամական Հանրապետության նոր հոգևոր գերագույն առաջնորդ է ընտրել Սեյեդ Մոջթաբա Խամենեիին: Նա կփոխարինի իր հորը՝ սպանված այաթոլլա Ալի Խամենեիին:
