Ռուսական հացահատիկով գնացքը այսօր Ադրբեջանի տարածքով կհասնի Հայաստան. ԶԼՄ



ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ռուսական հացահատիկ տեղափոխող յոթ վագոնից բաղկացած և ընդհանուր 488 տոննա քաշով բեռնատար գնացքը այսօր Ադրբեջանի տարածքով կհասնի Հայաստան։

Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նախորդ նմանատիպ առաքումն իրականացվել էր փետրվարի 4-ին։ Այն ժամանակ Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկվեց 8 վագոնից բաղկացած շարժակազմ 560 տոննա ռուսական հացահատիկով։



Leave a Comment