Կրակոցներ՝ Ռիհաննայի տան ուղղությամբ | Radar Armenia

Կրակոցներ՝ Ռիհաննայի տան ուղղությամբ

Անհայտ կինը հրացանով կրակ է բացել հայտնի փոփ աստղ, երգչուհի Ռիհաննայի՝ Բևեռլի Հիլզում գտնվող տան վրա։ Ռիհաննան և իր երեք երեխաները միջադեպի պահին տանն են եղել․ տուժածներ չկան։

Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը՝ ժամը 13:15-ի սահմաններում։

Հետախուզվող անձը հայտնաբերվել և ձերբակալվել է։

Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալվածը 30-ականների կին է, ով մեքենայով կանգ է առել տան դիմաց, կրակել է յոթ կրակոց և փախել է։ Նրա մեքենան հայտնաբերվել է երգչուհու տանից մոտ 12 կմ (8 մղոն) հեռավորության վրա, որտեղ կինը ձերբակալվել է։ Նրա անունը դեռ հրապարակված չէ։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment