Իրանի Փորձագետների խորհուրդը հաստատել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհված այաթոլլա Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեինմընտրվել է Իրանի Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդի պաշտոնում։ Iravaban.net ֊ը տեղեկանում է Tasnim գործակալությունից, որը հղում է անում խորհրդի հայտարարությանը։
«Այսօրվա նիստում Փորձագետների խորհրդի հարգարժան ներկայացուցիչների միաձայն որոշմամբ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեին կներկայացվի որպես Իրանի Իսլամական Հանրապետության երրորդ գերագույն առաջնորդ»,- նշված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Reuters-ի հետ զրույցում Փորձագետների խորհրդի անդամ այաթոլլա Հոսեյնի Էշքվարին տեղեկացրել էր, որ Իրանի նոր գերագույն առաջնորդը Խամենեի ազգանունն է կրում: