Իրանի շուրջ զարգացումները ազդում են նաև Հայաստանի վրա` ստեղծելով անվտանգային մարտահրավերներ։ Հարցեր են ծագում` ի՞նչ է սպասվում Նախիջևանի օդանավակայանի ռմբակոծությունից հետո ադրբեջանա-իրանական հարաբերություններին, ի՞նչ ազդեցություն կթողնեն զարգացումները Հայաստանի վրա, արդյո՞ք TRIPP նախագիծը կբախվի խնդիրների։
Հյուրընկալել ենք «Հայկական խորհրդի» նախագահ Արեգ Քոչինյանին։ Յուրաքանչյուր կիրակի «Կիրակիի» եթերում Սարգիս Հարությունյանն անդրադառնում է անցած շաբաթվա Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական, իրավական, ինչպես նաև միջազգային զարգացումներին։