
«Համաշխարհային պատերազմը սկսվել է, ՀՀ իշխանությունները և ընդդիմությունը սկսել են քարոզարշավ անել: Այս մարդիկ ոնց որ մեր երկրից չեն: Ամոթ է»,- Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյան: Նա նշել է, որ շատ խիստ կասկածում է, որ այստեղ ընտրություններ է լինելու, որովհետև տարածաշրջանում ծայրահեղ ծանր վիճակ է:
«Աշխարհի աշխարհագրությունը փոխվելու է, քաղաքական քարտեզները փոխվելու են մոտ ժամանակներս: Նրանք, ովքեր շուտ հասկացան իրենց տեղը, դերը, թե որ աշխարհակարգում են, շատ շուտ փրկվելու են:
Մեր քաղաքականությունը պետք է լինի դեպի հարավ, Պարսկաստանի հետ մեր հարաբերությունները շատ լավ պիտի պահենք, և մենք պետք է լինենք Միութենական կազմում, ոնց որ եղել է 100 տարի առաջ Խորհրդային Միությունը»,- ընդգծել է Բալասանյանը: