Իսրայելական լրատվամիջոցներից մեկի փոխանցմամբ՝ Արաբական Միացյալ Էմիրություններն առաջին հարվածն է հասցրել Իրանին։
ԱՄԷ-ն հարձակվել է Իրանում գտնվող օբյեկտի վրա։ Հարվածը նախնական է եղել՝ թիրախավորելով աղազրկման գործարանը, հաղորդում է Ynet-ը։ Իսրայելը կարծում է, որ եթե իրանական հարձակումները շարունակվեն, ԱՄԷ-ն կարող է միանալ ռազմական գործողություններին, թեև սահմանափակ ծավալով, գրում է հրատարակությունը։
Նախորդ օրը իրանական անօդաչու թռչող սարքը վնասել է Բահրեյնում գտնվող աղազրկման գործարանը։ Նման համակարգերը ջուր են մատակարարում Պարսից ծոցի երկրների մոտ 100 միլիոն մարդկանց։