Նեթանյահուն Թրամփին ասել է, որ պատրաստ է հարձակվել Իրանի վրա նույնիսկ առանց ԱՄՆ-ի

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել է, որ Իսրայելը պատրաստվում է հարձակվել Իրանի վրա նույնիսկ առանց ԱՄՆ-ի մասնակցության, հաղորդում է Washington Post-ը՝ հղում անելով պաշտոնյաներին։

Հաղորդվում է, որ Նեթանյահուն Թրամփին դրդել է պատերազմ սկսել Իրանի հետ դեկտեմբերին և փետրվարին Սպիտակ տուն կատարած այցերի ժամանակ։

«Նեթանյահուն ազդարարել է իր ցանկության մասին՝ առաջիկա շաբաթներին հարձակվել Իրանի բալիստիկ հրթիռային ծրագրի վրա։ Վարչապետն ասել է, որ Իսրայելը պատրաստ կլինի հարվածել Իրանին ԱՄՆ-ի մասնակցությամբ կամ առանց դրա, չնայած նա ցանկանում էր, որ Թրամփը հաստատի գործողությունը», – գրում է հրատարակությունը։

Leave a Comment