
ԱՄՆ-ն քննարկում է Իրանի միջուկային զինանոցները բռնագրավելու համար հատուկ նշանակության ուժեր ուղարկելու հնարավորությունը, հաղորդում է Axios-ը։
Պորտալի աղբյուրների փոխանցմամբ՝ Վաշինգտոնը և Երուսաղեմը քննարկել են պատերազմի հետագա փուլում Իսլամական Հանրապետություն հատուկ նշանակության ուժեր ուղարկելու հնարավորությունը, որպեսզի նրանք վերահսկողություն սահմանեն նրա բարձր հարստացված ուրանի պաշարների նկատմամբ։
«Անհասկանալի է մնում՝ սա կլինի՞ ամերիկյան, իսրայելական, թե՞ համատեղ առաքելություն։ Այն, հավանաբար, տեղի կունենա միայն այն բանից հետո, երբ երկու երկրներն էլ համոզվեն, որ Իրանի զինված ուժերը այլևս լուրջ սպառնալիք չեն ներկայացնում», – նշվում է զեկույցում։