Առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում լինելու է «Հեղափոխություն-3», Գյումրիում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասել է, որ իրենց նշաձողը ընտրություններում 65 %-ն է։
«2018 թվականի ընտրություններով մենք արել ենք ներքաղաքական հեղափոխություն, 2021 թվականին ժողովուրդը մեզ առաջնորդել է դեպի սոցիալ-հոգեբանական և մտածողության հեղափոխություն։ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում մենք հանսելու ենք պատմա-քաղաքական հեղափոխության»,- ասել է Փաշինյանը։
Անդրադառնալով Գյումրիի օրինակով իշխանություններին հաղթելու մասին վարկածին, Փաշինյանը նշել է, որ Գյումրիում հեղափոխություն տեղի չի ունեցել և այնտեղ լինելու է «Գյումրի-1»։ Ըստ նրա՝ դա լինելու է 2026 թվականի ընտրություններից շատ չանցած։
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար արդեն իսկ հայտ են ներկայացրել մի շարք քաղաքական ուժեր: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական ցուցակի ձևավորման աշխատանքներ է տանում։ Ընդդիմադիր դաշտում ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել «Հայաստան» դաշինքը, «Հզոր Հայաստան» կուսակցությունը (գործարար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ), «Բարգավաճ Հայաստան» և «Մայր Հայաստան» դաշինքը (Գագիկ Ծառուկյան և Անդրանիկ Թևանյան), ՀՅԴ «Դաշնակցությունը», «Հայ Ազգային Կոնգրես»-ը (Լևոն Զուրաբյան), «Միասնության թևերը» (Արման Թաթոյան), «Նոր ուժ» (Հայկ Մարության), «Լուսավոր Հայաստան» (Էդմոն Մարուքյան), «Հանրապետություն» կուսակցությունը (Արամ Սարգսյան), «Հայաստանի շնորհապետական կուսակցությունը» (Գուրգեն Սիմոնյան) և «Բոլորին դեմ եմ» շարժումը։
