
Մոսկվան Իրանին և Ադրբեջանին կոչ է անում ցուցաբերել առավելագույն խոհեմություն և զերծ մնալ չմտածված քայլերից՝ Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում անօդաչու թռչող սարքի միջադեպից հետո։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։
«Ադրբեջանի և Իրանի միջև առաջացած լարվածության առնչությամբ մենք կոչ ենք անում երկու կողմերին՝ մեր ռազմավարական գործընկերներին, ցուցաբերել առավելագույն խոհեմություն, զերծ մնալ չմտածված քայլերից և չստեղծել նոր բաժանարար գծեր տարածաշրջանում՝ ի վնաս բարիդրացիության սկզբունքի»,- նշել է ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։