Մի քանի ժամ հետաձգումից հետո FlyDubai ավիաընկերության կողմից իրականացված Դուբայ-Երևան թռիչքով ՀՀ է մեկնել շուրջ երեք տասնյակ քաղաքացի, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Ավելի վաղ ԱԳՆ-ից նշել էին, որ մարտի 7-ի առավոտյան դրությամբ՝ Աբու Դաբիում ՀՀ դեսպանության կողմից տեղադրված՝ ԱՄԷ-ում մնացած ՀՀ քաղաքացիների հայտարարության ցանկում գրանցվել է 183 քաղաքացի,։
Ըստ գերատեսչության՝ մարտի 8-ին դեպի Օման տեղափոխումից օգտվելու նպատակով գրանցվել է 37 ՀՀ քաղաքացի։
ԱԳՆ-ից հավելել են, որ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն դիմած քաղաքացիները բարձրացրել են ՀՀ վերադառնալու թռիչքների չեղարկման/հետաձգման հետևանքով ՀՀ-ում աշխատանքից բացակայությունների խնդիրը։ ՀՀ ԱԳՆ այս խնդիրը քննարկում է կառավարության գործընկերների հետ՝ ՀՀ քաղաքացիներին լուծում առաջարկելու նպատակ։
Մերձավոր Արևելքի տարբեր երկրներ զբոսաշրջության նպատակով մեկնածները, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներն այնտեղ են մնացել փետրվարի 28-ից՝ Իրանի դեմ Իսրայելի, ԱՄՆ-ի հարձակման, այնուհետ Իրանի պատասխան հարվածների պատճառով նաև ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան ենթակառուցվածների ուղղությամբ։ Հակամարտության հետևանքով Մերձավոր Արևելքի մի շարք երկրների օդային տարածքներ են փակվել։
ՀՀ ԱԳՆ-ն մարտի 1-ին հայտնել էր ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ Օմանով Հայաստան մեկնելու հնարավորության մասին։ Ռազմական գործողություններից մեկնարկից հետո մարտի 5-ին առաջին անգամ Դուբայ-Երևան չվերթ էր իրականացել։ ՀՀ կառավարությունը կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով վերադարձի նոր տոմսեր ձեռք բերած ՀՀ քաղաքացիներին։
Կարդացեք նաև՝
