Իրանի նախագահը ներողություն է խնդրել հարևան երկրներից հրթիռային հարվածների համար

Մասուդ Փեզեշքիանը հայտարարություն է տարածել՝ ներողություն խնդրելով հարևան երկրներից Իրանի կողմից իրականացված հրթիռային հարվածների համար։ Նա նշել է, որ Թեհրանը փորձել է խուսափել տարածաշրջանում լարվածության աճից և նախընտրել է դիվանագիտական ճանապարհը, սակայն ստեղծված իրավիճակը ստիպել է դիմել ռազմական գործողությունների։

Իրանի նախագահը ընդգծել է, որ հարվածները նպատակ չեն ունեցել վնասել հարևան պետություններին և ուղղված են եղել անվտանգության սպառնալիքների չեզոքացմանը։ Նա նաև վստահեցրել է, որ Իրանը հարգում է տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և շահագրգռված է կայունության պահպանմամբ։

Պեզեշքիանը հավելել է, որ Թեհրանը պատրաստ է շարունակել համագործակցությունն ու երկխոսությունը հարևան երկրների հետ՝ տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար։

Leave a Comment