Պարա ծանրամարտի հավաքականի մարզիկ Անյուտա Պետրոսյանը Եվրոպայի առաջնությունում, երիտասարդների մինչև 50կգ քաշային կարգում նվաճեց արծաթե մեդալ։
«Շնորհավորում ենք հավաքականին հերթական բարձր նվաճման համար։ Այս պահի դրությամբ հավաքականը ունի մեկ ոսկի և երկու արծաթե մեդալ»,-հայտնում են Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեից։