ԱՄՆ-ն Իսրայելին կվաճառի 12,000 ռումբ՝ 150 միլիոն դոլար արժողությամբ



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Իսրայելին 12,000 BLU-110 1,000 ֆունտ (մոտավորապես 454 կգ) կշռող ավիացիոն ռումբեր վաճառելու պայմանագրի հաստատման մասին։ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ պայմանագրի արժեքը կազմում է 151.8 միլիոն դոլար։

Համաձայնագիրը ներառում է նաև ինժեներական, լոգիստիկ և տեխնիկական ծառայություններ, որոնք պետք է մատուցվեն ամերիկացի կապալառուների կողմից։

«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն որոշել և հիմնավորել է արտակարգ իրավիճակի գոյությունը, որը պահանջում է վերոնշյալ պաշտպանական ապրանքների և ծառայությունների անհապաղ վաճառքը Իսրայելի կառավարությանը՝ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերից ելնելով», – ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:



Leave a Comment