
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը գրում է․ «Տեղեկացնեմ, որ երեկ չորս տարվա դատական քաշքշուկից հետո՝ մեղադրական վերդիկտ կայացվեց Արամ Հարությունյանի նկատմամբ: Հիշեցնեմ, որ նա մեղադրվում էր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի (ՆՓ) արժանապատվությանը հրապարակային եղանակով ծանր վիրավորանք հասցնելու համար: Մինչ այդ, նշված դատական գործով արդեն երկու անգամ արդարացման վերդիկտ էր կայացվել, սակայն դատախազությունը համառ է: Ինչ արած, սա է մեր իրականությունը:
Հ.Գ. ինչպես Արամ Հարությունյանն է նշում՝ իր համար պատիվ է նման արարքի համար մեղավոր ճանաչվել»։
Աղբյուրը` Սերգեյ Հարությունյան