Tert.am-ը գրում է.
Միջուկային զենքի տիրապետումը Կիևի ռեժիմի համար մոլուցք է։ Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։
«Սա Կիևի ռեժիմի մոլուցքն է։ Հիշե՛ք, թե ինչպես սկսվեց ամեն ինչ։ Զելենսկու հայտարարությունները հատուկ ռազմական գործողության սկզբում, երբ նա ասաց, որ լավ գաղափար կլինի, որ Կիևի ռեժիմը ունենա միջուկային զենք։ Կիևի ռեժիմի հանցագործությունները Կուրսկի մարզում և Սուջայում կասկած չեն թողնում, որ նրան միջուկային զենք է պետք ոչ թե զսպման, այլ օգտագործման համար»,-ասել է Զախարովան։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: