
Նիկոլ Փաշինյանը զարմացավ, երբ Թալինում տարեց թոշակառուն ասաց, որ չի լսել առողջության ապահովագրության մասին։ «Ո՞նց, չեք լսել, չեք էլ հավատո՞ւմ»,- հարցրեց Փաշինյանը։ Վերջինս 87-ամյա կնոջը բացատրեց կարգն ու հարցրեց՝ իսկ տեղյա՞կ է, որ ապրիլի 1-ից թոշակները բարձրանալու են։ Բնակչուհին ասաց՝ տեղյակ է։ Վարչապետը խոսեց նաև հետվճարի մասին։