7 մարտի 2026 – 13:20 AMT
PanARMENIAN.Net – Մարտի 6-ի երեկոյան երթուղային ավտոբուսի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, որի հետևանքով կա 4 վիրավոր, հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 21։30-ի սահմաններում Մխչյան գյուղի վարչական տարածքում Երևան-Դվին թիվ 47 երթուղին սպասարկող FAW մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված հայտնվել ջրատարում։
Վթարի հետևանքով 4 վիրավորներից 3–ը տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, 1–ը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։