Իրանի ժամանակավոր կառավարող խորհուրդը որոշում է ընդունել հարևան երկրների ուղղությամբ հարվածներ չկատարել, եթե այդ պետությունների տարածքից հարձակումներ չլինեն։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Իրանը չի հարձակվի այլ երկրների վրա, եթե նրանց տարածքից հարձակումներ չլինեն։ Իրանի ժամանակավոր կառավարող խորհուրդը որոշել է այլևս չհարվածել տարածաշրջանի երկրներին։ Թշնամու կապիտուլյացիայի երազանքները երբեք չեն իրականանա»,- նշել է նա։