Սոցցանցերում հրապարակվում են տեսանյութեր, որոնցում, ենթադրաբար, երևում է օդանավակայանին հասցված անօդաչու թռչող սարքի հարվածը․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Դուբայի միջազգային օդանավակայանը (DXB) անորոշ ժամկետով դադարեցրել է աշխատանքը հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի գործողության ֆոնին, հայտնում է էմիրության կառավարության մամուլի ծառայությունը:
Սոցցանցերում հրապարակվում են տեսանյութեր, որոնցում, ենթադրաբար, երևում է օդանավակայանին հասցված անօդաչու թռչող սարքի հարվածը: