Իրանն այլևս չի հարվածի հարևան պետություններին, եթե նրանց տարածքից հարվածներ չլինեն. Փեզեշքիան

Իրանն այլևս չի հարվածի հարևան պետություններին, եթե նրանց տարածքից հարվածներ չհասցվեն։ Այս մասին, ըստ տեղական «Մեհր» լրատվական գործակալության հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Ըստ Փեզեշքիանի, այս որոշումը հաստատվել է Իրանի ժամանակավոր կառավարող խորհրդի կողմից, որը ղեկավարում է երկիրը Ալի Խամենեիի մահից ի վեր։

Իրանի նախագահը նաև ներողություն է խնդրել հարևան երկրներից իրենց տարածքում հարվածների համար։

Այս հայտարարությունը հնչել է Թեհրանի կողմից տարածաշրջանում շարունակվող հարձակումների ֆոնին՝ ի պատասխան Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների։ Հրետանային և անօդաչու թռչող սարքերի հարվածները տուժել են ոչ միայն Իրանի և Իսրայելի, այլև հարևան երկրների՝ ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Սիրիայի, Իրաքի, Քուվեյթի, Բահրեյնի, Կատարի, Ադրբեջանի, Կիպրոսի և Լիբանանի։

Leave a Comment