Իրանը չի պլանավորել և չի պլանավորում հարձակվել իր հարևանների վրա. Պեզեշկիան


Միջազգային


Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը հերքել է այն պնդումները, որ Իրանը հարձակվել է Ադրբեջանի Նախիջևանի շրջանի վրա։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Պեզեշկիանը այդ հաղորդագրությունները անվանել է թշնամիների կողմից տարածվող լուրեր՝ հարևան երկրների միջև եղբայրական հարաբերությունները վնասելու նպատակով։

«Իրանը չի պլանավորել և չի պլանավորում հարձակվել իր հարևանների վրա։ Մենք ձգտում ենք միայն պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունը», – նրա խոսքերն է մեջբերել Իրանի վարչապետի գրասենյակը։


Leave a Comment