Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի հետ ցուցաբերված համերաշխությունը․ Ադրբեջանի ԱԳՆ



Ադրբեջանի արտգործ նախարարությունը X-ի իր էջում երախտագիտություն է հայտնել իրանական անօդաչու սարքերի հարձակումներից հետո Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու համար:



«Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի հետ ցուցաբերված համերաշխությունը, ինչպես նաև մեր երկրի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու սահմանների անձեռնմխելիությանն ուղղված աջակցության բացահայտ հաստատումը:


Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, որոնք այս ժամանակահատվածում համերաշխություն են դրսևորել Ադրբեջանի հետ, և բարձր ենք գնահատում նրանց մշտական աջակցությունն ու գործակցությունը»,- ասված է Արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:


Նշենք, որ երկրների ցուցակում ներառված է նաև Հայաստանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment