ԱՄԷ-ում արգելափակված ՀՀ քաղաքացիներին կոչ են արել լրացնել տվյալները – Նորություններ 06.03.2026

Թռիչքների չեղարկման կամ հետաձգման հետևանքով ԱՄԷ-ում մնացած և հյուրանոցներում խնդիրների բախված ՀՀ քաղաքացիներին խնդրում ենք իրենց տվյալները լատինատառ լրացնել հետևյալ հղումով՝ տեղական իշխանությունների աջակցությամբ խնդիրները հասցեագրելու նպատակով։

Տեղեկացնում է ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանությունը:

«Այն քաղաքացիները, ովքեր դեռ չեն մուտքագրել իրենց տվյալները, խնդրում ենք լրացնել մինչև երեկոյան ժամը 20:00-ն»,- ասվում է հաղորդագրությունում:

 

Leave a Comment