Մասնավոր հատվածի հետ համագործակցությունը կարևոր դեր ունի․ Տիգրան Ավինյան

Մասնավոր հատվածի հետ համագործակցությունը կարևոր դեր ունի․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի անդամների հետ։ Ակումբը միավորում է տարբեր ոլորտների ավելի քան 40 մասնագետների՝ ստեղծելով նոր հնարավորություններ գործարարների համար և ձևավորելով ուժեղ գործարար համայնք։

«Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք նաև Երևանում կիրառվող թվայնացման գործիքներին, ինչպես նաև քաղաքաշինական ներդրումային ծրագրերին։ Այս ուղղությամբ կարևոր տեղեկատվությունն ու տվյալները հասանելի են gis.yerevan.am հարթակում։

Մասնավոր հատվածի հետ համագործակցությունը կարևոր դեր ունի քաղաքի զարգացման և ներդրումային միջավայրի ձևավորման գործում։ Նման հանդիպումները հնարավորություն են տալիս համադրել փորձն ու գաղափարները՝ նպաստելով Երևանի կայուն և երկարաժամկետ զարգացմանը»,- գրել է քաղաքապետը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment