6 մարտի 2026 – 16:02 AMT
PanARMENIAN.Net – ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը «Պատիվ ունեմի» անդամ է, գործընկերոջս շնորհակալ եմ համատեղ պայքարի համար, ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը խորհրդարանական ճեպազրույցում:
«Մարտուն Գրիգորյանը «Պատիվ ունեմի» անդամ է, հարգանքով ենք վերաբերվում, որ միանում է Ծառուկյանին»,- ասել է Մամիջանյանը, հայտնում է Aysor.am-ը:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը նաև նշել է, որ իրենց առաջարկած իմպիչմենտի գործընթացը հավասարազոր է փողոցային պայքարին։
Նրա խոսքով՝ ընդդիմադիր ուժերի միջև քննարկումները շարունակվելու են մեկ հիմնական օրակարգով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելու հարցով։
«Իմպիչմենտն ու ընտրություններն իրարամերժ գաղափարներ չեն, չունեն հակասություններ ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական տեսանկյունից, ուստի՝ նրանք, ովքեր ուզում են արձագանքել ՀՀԿ-ի ծրագրին, պետք է հաշվի առնեն վերոնշյալը»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։
Մարտուն Գրիգորյանը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Առաջարկ Հայաստանին» ծրագրով՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Նա նշել է, որ 2025թ․-ի Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցել է նաև այն նպատակով, որ ՔՊ-ն Գյումրիում իշխանություն չունենա: